Նարեկ Կոսմոս | Հարբեցություն


Հիմա 
Ժամանակի հոտը
Նեղ ու ժանգոտ ճաղերից
Ներս է խցկվում։
Մենախուցս
Ցավում է դատարկությունից,
Ու պատերը
Տառապում են
Հարբեցողությամբ։
Սառը հատակը
Վաղուց մահացել է՝
Իր հետ տանելով
Հին ոտնաձայներս։
Իսկ հիմա
Ժամանակի հոտը
Նեղ ու ժանգոտ ճաղերիցս
Դուրս է գալիս՝
Թևին առած ինձ,
Ու պատերիս լյարդը՝
Քամված ալկոհոլից։


Comments

Popular Posts